Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել Երևանում անհնազանդության ակցիաների 90 մասնակից

Ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել Երևանում անհնազանդության ակցիաների 90 մասնակից
08.12.2020 | 21:05

Այս պահի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել Երևանում անհնազանդության ակցիաների 90 մասնակից: Ոստիկանությունից հայտնեցին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։

Դիտվել է՝ 4954

Մեկնաբանություններ